Էլինա Դանիելյան. Գլխաշորով խաղալն անհարմար է

Էլինա Դանիելյան. Գլխաշորով խաղալն անհարմար է

Թեհրանում մեկնարկած շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնության 64 մասնակիցները գլխաշորով են խաղում:

Իրանում գործող օրենքի համաձայն, կանայք հասարակական վայրերում պարտադիր պետք է հիջաբ կրեն: Այդ պատճառով աշխարհի մի շարք առաջատար շախմատիստուհիներ հրաժարվեցին մեկնել Թեհրան, իսկ մասնակիցներից շատերը խաղատախտակների առջև իրենց այնքան էլ հարմարավետ չեն զգում:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը հաստատել է այդ հանգամանքը՝ նշելով, որ թեև կազմակերպիչները թույլատրել են հիջաբի փոխարեն շարֆով ծածկել գլուխը, բայց, միևնույն է, թե´ ինքը, թե´ Լիլիթ Մկրտչյանն իրենց հարմարավետ չեն զգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում