Դալմայերը` աշխարհի չեմպիոն

Դալմայերը` աշխարհի չեմպիոն

Ավստրիայում ընթացող բիաթլոնի աշխարհի առաջնությունում տեղի է ունեցել կանանց պասյուտը (հետապնդման մրցավազք):

Հաղթող է դարձել ընթացիկ մրցաշրջանի առաջատար Լաուրա Դալմայերը, ով մեկնարկել է երկրորդ համարով (+4 վայրկայն): Գերմանուհին չորս կրակահերթերում միայն մեկ վրիպում է թույլ տվել:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Օլիմպիական խաղերի չեմպիոն Դարյա Դոմրաչևան, ով մեկնարկել էր 27-րդ հորզիոնականից` առաջին համարից 1,25 վայրկայն ուշ: Բելառուսցին կրակահերթերում վրիպում թույլ չի տվել:

Երկու օր առաջ ազրագավազքում աշխարհի չեմպիոն դարձած Գաբրիելա Կոուկալովա (նախկին Սոուկալովա) մեկնարկել է առաջին համարով, սակայն կրակահերթերում 3 վրիպում թույլ տալու պատճառով նահանջել է երրորդ հորիզոնական և արժանացել բրոնզե մեդալի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում