ԱՊԼ. «Մանչեսթեր Յունայթեդն» անցավ 2 000 միավորի սահմանը

ԱՊԼ. «Մանչեսթեր Յունայթեդն» անցավ 2 000 միավորի սահմանը

Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթել է «Ուոթֆորդին» և Պրեմիեր լիգային պատմության ընթացքում (սկսած 1992 թվականից) վաստակել է 2 000-րդ միավորը:

«Opta»-ն տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին ակումբն է, որը հասել է այդ ցուցանիշին: Անգլիական գրանդի մոտակա հետապնդողներ «Արսենալն» ու «Չելսին» չեն գերազանցել նույնիսկ 1 800 միավորի սահմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում