«Չելսին» միավորներ կորցրեց «Բերնլիի» հետ խաղում (տեսանյութ)

«Չելսին» միավորներ կորցրեց «Բերնլիի» հետ խաղում (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում առաջատար «Չելսին» ոչ-ոքի խաղաց «Բերնլիի» հետ. «Թերֆ Մուր» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։

Գոլերն արձանագրվեցին առաջին կեսում․ 7-րդ րոպեին «ազնվականներին» առաջ մղեց Պեդրո Ռոդրիգեսը, իսկ «Բերնլիի» պատասխան գոլը 24-րդ րոպեին խփեց Ռոբերտ Բրեյդին։

Այս ոչ-ոքիից հետո Անտոնիո Կոնտեի թիմը 60 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ-երրորդ հորիզոնականները կիսող «Տոտենհեմին» ու «Արսենալին» գերազանցելով 10 միավորով, իսկ «Բերնլին» 30 միավորով 12-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր

«Բերնլի» – «Չելսի»՝ 1։1
Գոլերը՝ Բրեյդի 24՛ – Պեդրո 7′

Հետևեք մեզ նաև Telegram-ում