Գարեթ Բեյլը վերադարձել է ընդհանուր խումբ (լուսանկարներ)

Գարեթ Բեյլը վերադարձել է ընդհանուր խումբ (լուսանկարներ)

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը լիովին ապաքինվել է վնասվածքից և վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում։ Այս մասին հաղորդում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը տեղեկացրել է, որ Բեյլը չի հասցնի համապատասխան մարզավիճակ ձեռք բերել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Նապոլիի» հետ փետրվարի 15-ին կայանալիք առաջին խաղին մասնակցելու համար, սակայն պատասխան հանդիպմանը (մարտի 7), ամենայն հավանականությամբ, կմասնակցի։

Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլը ոտնաթաթի վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Սպորտինգի» հետ նոյեմբերին կայացած խաղում (2:1), ինչից հետո վիրահատության էր ենթարկվել։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում