Անրի․ Ձեռքով սեղմեցի Կանտեի սրտին, որպեսզի համոզվեմ՝ նա իրական է

Անրի․ Ձեռքով սեղմեցի Կանտեի սրտին, որպեսզի համոզվեմ՝ նա իրական է

Ֆրանսիայի հավաքականի և «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թյերի Անրին հիացած է «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի խաղով։ Անրին կարծում է՝ Կանտեն պետք է ստանա Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։

-Անցյալ շաբաթ «Չելսիի» մարզաբազայում է, պետք է հանդիպեի Էդեն Ազարին։ Երբ տեսա Կանտեին, մոտացա, ձեռքով սեղմեցի նրա սրտին և ասացի․ «Ցանկանում եմ համոզվել, որ դու իրական ես։ Դու իսկապես իրական ես»։ Նա միայն ծիծաղեց։

Ամեն ինչ կախված է քվեարկությունից, սակայն կարծում եմ՝ առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակը պետք է հանձնել Կանտեին։ Կան նաև այլ արժանի թեկնածուներ՝ Իբրահիմովիչը, Սանչեսը, Լուկակուն, Մանեն, Քեյնը, Ալին կամ դե Բրույնեն։ Կանտեի նման ֆուտբոլիստներին սովորաբար մեծ ուշադրություն չեն դարձնում, սակայն նա յուրահատուկ է։ Դա հնարավոր չէ չնկատել։ Զգալ վտանգը, մրցակցին չթողնել գրոհել, խլել գնդակը․ սա արվեստ է։ Մարդիկ սովորաբար խոսում են Ազարի խելահեղ գոլերի մասին, բայց խաղադաշտում հսկայական աշխատանք է կատարում նաև Կանտե,- Անրիի խոսքը մեջբերված է «The Sun»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում