«Նապոլիի» շուրջ 10 հազար երկրպագու կժամանի Մադրիդ

«Նապոլիի» շուրջ 10 հազար երկրպագու կժամանի Մադրիդ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Ռեալ» – «Նապոլի» առաջին հանդիպմանը «Սանտյագո Բեռնաբեուից» կհետևեն իտալական ակումբի մեծաթիվ երկրպագուներ։

«Football Italia»-ն հաղորդում է, որ «Նապոլիի» շուրջ 10 հազար երկրպագու ժամանելու է Մադրիդ՝ սիրելի ակումբին աջակցելու համար։ «Նապոլիի» երկրպագուների համար «Ռեալը» տրամադրել է մոտ 4 հազար տոմս, որոնք շատ կարճ ժամանակահատվածում սպառվել են։ Աղբյուրը գրում է, որ մյուս երկրպագուները մտադիր են «սև շուկայից» ձեռք բերել տոմսեր, իսկ չստացվելու դեպքում՝ Մադրիդի փողոցներից իրենց աջակցությունը հայտնել։

Ավելի վաղ «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հայտարարել էր, որ փետրվարի 15-ին կայանալիք հանդիպմանը մարզադաշտից հետևելու և իր նախկին ակումբին աջակցելու մտադրություն ունի լեգենդար Դիեգո Մարադոնան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում