ԱՊԼ․ Ե՞րբ էր վերջին անգամ «Չելսին» գոլ բաց թողել տուգանային հարվածից

ԱՊԼ․ Ե՞րբ էր վերջին անգամ «Չելսին» գոլ բաց թողել տուգանային հարվածից

Արդեն տեղեկացրել ենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Չելսին» ոչ-ոքի է խաղացել «Բերնլիի» հետ՝ 1։1։ «Բերնլիի» կազմում գոլով աչքի է ընկել Ռոբերտ Բրեյդին, ով Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը գրավել է տուգանային հարվածից։

«Opta»-ն հաղորդում է, որ իռլանդացի ֆուտբոլիստը 2013 թվականի մարտի 30-ից հետո առաջինն է, ում հաջողվել է Պրեմիեր լիգայում տուգանայինից (ոչ 11-մետրանոց) գրավել «ազնվականների» դարպասը։

ԱՊԼ-ի շրջանակում վերջին անգամ «Չելսիի» դարպասը տուգանայինից գոլ էր խփել Ռիկի Լամբերտը («Սաութհեմփթոն»)։ Այդ ժամանակ «Չելսիի» դարպասը պաշտպանում էր Պետր Չեխը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում