Իգուայինի դուբլը հաղթանակ պարգևեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

Իգուայինի դուբլը հաղթանակ պարգևեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում առաջատար «Յուվենտուսն» արտագնա խաղում 2։0 հաշվով առավելության հասավ «Կալյարիի» նկատմամբ։ Թուրինյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գոնսալո Իգուայինը՝ Ռաֆայելի պաշտպանած դարպասը գրավելով 37-րդ և 47-րդ րոպեներին։ «Կալյարին» հանդիպումն ավարտեց 10 հոգով․ 67-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Նիկոլա Բարելան։

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսն» ունի 60 միավոր և երկրորդ հորիզոնականում գտնվող «Ռոմային» գերազանցում է 7 միավորով, իսկ «Կալյարին» 27 միավորով 15-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում