Պրիմերա. «Ատլետիկոն» արդեն այնքան գոլ է բաց թողել, որքան նախորդ առաջնությունում

Պրիմերա. «Ատլետիկոն» արդեն այնքան գոլ է բաց թողել, որքան նախորդ առաջնությունում

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Ատլետիկոն» սեփական հարկի տակ դժվարին հաղթանակ է տարել «Սելտայի» նկատմամբ (3:2):

Գալիսիացիներից բաց թողած գնդակների արդյունքում ընթացիկ առաջնությունում մադրիդցիների ընդունած գոլերի թիվը հասավ 18-ի: Նույնքան գնդակ Դիեգո Սիմեոնեի թիմը բաց էր թողել նախորդ ամբողջ առաջնությունում: Փոխարենը բարձրացել է «Ատլետիկոյի» արդյունավետությունը․ 2015-16թթ․ առաջնությունում մադրիդցիները միջինը մեկ խաղում խփել են 1,65 գոլ, իսկ այժմ` 1,77:

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրից հետո Չեմպիոնների լիգայի փոխչեմպիոնները զբաղեցնում են չորրորդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում