Դանիելյանն ու Մկրտչյանը դուրս մնացին աշխարհի առաջնությունից

Դանիելյանն ու Մկրտչյանը դուրս մնացին աշխարհի առաջնությունից

Թեհրանում կայացել են շախմատի աշխարհի կանանց առաջնության առաջին փուլի երկրորդ պարտիաները:

Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, ովքեր անհատական գործակիցներով գերազանցում էին իրենց մրցակիցներին, անակնկալ պարտություններ են կրել և դուրս մնացել հետագա պայքարից։ Մկրտչյանը զիջել է Նի Շիցյունին, իսկ Դանիելյանը` Ռութ Պադամինիին:  Այդ շախմատիստուհիների հետ սպիտակ խաղաքարերով առաջին պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի արդյունքով:

Մրցաշարի ֆավորիտները՝ Ցզյու Վենցզյունը, Աննա Մուզիչուկն ու Ալեքսանդրա Կոստենյուկը նվաճել են երկրորդ փուլի ուղեգրեր, իսկ մրցաշարում իրենց գործակցով 4-րդ և 5-րդ շախմատիստուհիները՝ Համփի Կոներուն և Նանա Դզագնիձեն դասական պարտիաներում չեն կարողացել առավելության հասնել իրենց մրցակիցների նկատմամբ: Նրանք երկրորդ փուլի ուղեգրեր կփորձեն նվաճել թայ-բրեյքում:

Առաջնությունն ընթանում է նոկաուտ համակարգով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում