Մադոյանն ընդդեմ Հակոբյանի. Հայաստանի հավաքականների խաղացողների վերջին ելույթները

Մադոյանն ընդդեմ Հակոբյանի. Հայաստանի հավաքականների խաղացողների վերջին ելույթները

Բասկետբոլի Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականների խաղացողները հանգստյան օրերին հերթական հանդիպումներին են մասնակցել, որոնց մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Ամերիկյան ուսանողական լիգայի (NCAA) հերթական տուրում «Ջոնսոն Ուելսը» 69:62 հաշվով առավելության է հասել «Սուֆֆոլկի» նկատմամբ: Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը («Ջոնսոն Ուելս») խաղադաշտում անցկացրել է 35 րոպե և վաստակել 3 միավոր: Մայք Հակոբյանը («Սուֆֆոլկ») խաղադաշտում անցկացրել 39 րոպե և հավաքել 12 միավոր:

«Իդահո Վենդելսը» 88:65 հաշվով պարտվել է «Նորթ Դակոտաին»: Արկադի Մկրտիչյանը («Իդահո Վենդելս») խաղահրապարակում է եղել 25 րոպեների ընթացքում և վաստակել է 8 միավոր: «Իդահո Վենդելսը» 24 հանդիպումից հետո զբաղեցնում է 4-րդ տեղը:

Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեվր» ակումբը 56:45 հաշվով առավելության է հասել «Մորգան Սթեյթի» նկատմամբ: Տավակալյանը խաղադաշտում անցկացրել է 23 րոպե և վաստակել 10 միավոր: 27 հանդիպումից հետո «Հորնեթս Դելեվրը» զբաղեցնում է 6–րդ հորիզոնականը:

«Վինտվորտը», որտեղ հանդես է գալիս Մեթ Վարդանյանը, 73:48 հաշվով առավելության է հասել «Սալվե Ռեջինայի» նկատմամբ, Մեթ Վարդանյանը խաղադաշտում անցկացրել է 25 րոպե և իր հաշվին գրանցել 11 միավոր:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆեսը» Եվրոլիգայի 22-րդ տուրի շրջանակներում 90:86 հաշվով պարտության է մատնել «Միլանո» ակումբին: Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրել է 22 րոպե և վաստակել 1 միավոր: 22-րդ տուրից հետո «Անադոլու Էֆեսը» փլեյ-օֆֆի ուղեգիր տվող 8-րդ հորիզոնականում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում