Սլավիկ Հայրապետյանը` «Sophia Trophy» մրցաշարի լավագույն եռյակում

Սլավիկ Հայրապետյանը` «Sophia Trophy» մրցաշարի լավագույն եռյակում

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը «Sophia Trophy» միջազգային մրցաշարում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Բուլղարիայի մայրաքաղաքում մրցաշարին մասնակցել է 9 գեղասահորդ` 7 երկրից:

Կարճ ծրագրի կատարումից հետո Հայրապետյանը 60.70 միավորով ցույց է տվել երկրորդ արդյունքը,- հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Կամավոր ծրագրում հայ գեղասահորդը վաստակել է 115.05 միավոր (երրորդ ցուցանիշ) և ընդհանուր արդյունքով (175.75 միավոր) զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:

Մրցաշարի հաղթող է ճանաչվել Անգլիան ներկայացնող Գարրի Մատտիկը (190.33), երկրորդ տեղում է շվեցարիացի Լուկաս Բրիդջին (180.70):

Հետևեք մեզ նաև Telegram-ում