Լուիս Էնրիկեն կողմնորոշվել է նոր աջ պաշտպանի հարցում

Լուիս Էնրիկեն կողմնորոշվել է նոր աջ պաշտպանի հարցում

«Սելտայի» պաշտպան Խոնի Կաստրոն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայի» կազմում,- հայտնում է «Mundo Deportivo»-ն:

22-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է կատալոնացիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, ով 2013-2014թթ․ մրցաշրջանում գլխավորել էր գալիսյան ակումբը:

Խոնիի պայմանագիրը «Սելտայի» հետ ավարտվում է 2019 թվականի ամռանը: Պայմանագրում նշված հրաժարագինը կազմում է 14 մլն եվրո: «Բարսելոնան» Ալեիշ Վիդալի ծանր վնասվածքի պատճառով իրավունք է ստացել նոր տրանսֆեր կատարել:

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Խոնին մասնակցել է 19 հանդիպման` կատարելով 3 գոլային փոխանցում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «կապտանռնագույնները» հետաքրքրված են ազատ խաղացողի կարգավիճակ ունեցող Մայկոնի, Ժոզե Բոսինգվայի ու թիմի նախկին ֆուտբոլիստ Մարտին Կասերեսի ծառայություններով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում