Խաբի Ալոնսոյի պատկառելի ցուցանիշը

Խաբի Ալոնսոյի պատկառելի ցուցանիշը

«Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի համար Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Ինգոլշտադի» (2:0) հետ մրցավեճը ակումբային ֆուտբոլում 800-րդ հոբելյանական հանդիպումն էր,- հայտնում է «Squawka Football»-ը:

35-ամյա խաղարկողը պրոֆեսիոնալ կարիերան  սկսել է 1999 թվականին՝ «Ռեալ Սոսյեդադի» կազմում: Ալոնսոն խաղացել է նաև «Էյբարում», «Լիվերպուլում», «Ռեալում» և 2014 թվականին տեղափոխվել է ներկայիս ակումբ` Մյունխենի «Բավարիա»:

Արդեն հայտնի է, որ ամռանը բասկ ֆուտբոլիստն ավարտելու է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում