Էրզրում. Հայ դահուկավազորդների արդյունքները

Էրզրում. Հայ դահուկավազորդների արդյունքները

Էրզրումում ընթացող 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնում այսօր պայքարի մեջ մտան հայ դահուկավազորդները:

Տղաների մրցաշարում Միքայել Միքայելյանը 7.5 կմ դասական ոճում 53 մասնակիցների մեջ զբաղեցրեց 25-րդ հորիզոնականը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Աղջիկների պայքարում Գոհար Թադևոսյանը 5 կմ դասական ոճում 40-րդ տեղում էր:

Հայաստանը ներկայացնող դահուկորդները վաղը կմրցեն ազատ ոճում: Փետրվարի 14-ին մրցուղի դուրս կգա նաև լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում