11-մետրանոց վերջին հարվածներից քանի՞սն «Ատլետիկոն» չի իրացրել

11-մետրանոց վերջին հարվածներից քանի՞սն «Ատլետիկոն» չի իրացրել

«Ատլետիկոն» լուրջ խնդիրներ ունի 11-մետրանոց հարվածների հարցում:

Պրիմերայի 22-րդ տուրի «Սելտայի» դեմ մրցավեճում (3:2) մադրիդցիների հարձակվող Ֆերնանդո Տորրեսի` նշակետից կատարած հարվածը դիպչել է հորիզոնական դարպասաձողին: «Ատլետիկոն» չի իրացրել Իսպանիայի առաջնությունում իր օգտին նշանակված 11-մետրանոց վերջին 4 հարվածները: Եթե հաշվարկվեն բոլոր մրցաշարերը, ապա Դիեգո Սիմեոնեի թիմը չի իրացրել 11-մետրանոց վերջին 7 հարվածներից 6-ը:

Մամուլի ասուլիսի ժամանակ արգենտինացի մարզիչն ասել է, որ դա լուրջ խնդիր է և հարկավոր է այն լուծել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում