Ռամոս․ Հույս ունեմ՝ «Ռեալում» դեռ շատ խաղերի կմասնակցեմ

Ռամոս․ Հույս ունեմ՝ «Ռեալում» դեռ շատ խաղերի կմասնակցեմ

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի համար Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ հանդիպումը 500-րդ էր «Արքայական ակումբի» կազմում։ Այդ կապակցությամբ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Ռամոսին խորհրդանշական մարզաշապիկ է հանձնել։

-Ինձ համար սա շատ կարևոր և յուրահատուկ թիվ է, քանի որ ոչ բոլորին է հաջողվում «Ռեալում» 500 հանդիպման մասնակցել։ Սա ինձ համար մեծ պատիվ է։ Այն փաստը, որ հոբելյանական խաղին մասնակցել եմ ավագի թևկապով, նվաճումս ավելի կարևոր է դարձնում։

Կարծես, երեկ փոքր տղա լինեի, ով «Սևիլյայից» «Ռեալ» տեղափոխվեց, բայց ժամանակը շատ արագ է անցնում։ Հույս ունեմ՝ դեռ շատ խաղերի կմասնակցեմ «Ռեալի» կազմում,- Ռամոսի խոսքը փոխանցում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում