Կավանի․ «Պարի Սեն Ժերմենը» չի վախենում «Բարսելոնայից»

Կավանի․ «Պարի Սեն Ժերմենը» չի վախենում «Բարսելոնայից»

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Բարսելոնայի» հետ հանդիպումից ունեցած սպասելիքներից։ Ուրուգվայցի ֆուտբոլիստը նշել է, որ մտադիր չէ խաղից առաջ շփվել հայրենակից Լուիս Սուարեսի հետ։

-«Բարսելոնայի» հետ խաղերում կտեսնեք՝ ինչի է ընդունակ «Պարի Սեն Ժերմենը»։ Մենք այժմ ավելի փորձառու ենք և հաշվի ենք առնում անգամ մանրուքները, չէ՞ որ դրանց պատճառով երբեմն կորցնում ես մեծ հաջողության հասնելու հնարավորությունը։ Հասկանում ենք, որ խոսքը մի մրցակցի մասին է, որը նախկինում այս մրցաշարում հաղթել է մեզ, բայց սա հաճելի մարտահրավեր է։ «Պարի Սեն Ժերմենը» չի վախենում «Բարսելոնայից»։

Ինչ վերաբերվում է Լուիս Սուարեսին՝ չեմ զանգահարելու նրան։ Ես չեմ կատակում ոչ հանդիպումներից առաջ, ոչ էլ խաղերի ժամանակ։ Իմ պարագայում նման բաները բացառվում են,- Կավանիի խոսքը մեջբերված է «AS»-ից։

Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը կայանալու է փետրվարի 14-ին, իսկ պատասխան խաղը՝ մարտի 8-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում