Հայ ծանրորդները սկսում են նախապատրաստվել աշխարհի և Եվրոպայի առաջնություններին

Հայ ծանրորդները սկսում են նախապատրաստվել աշխարհի և Եվրոպայի առաջնություններին

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում ավարտվել է ծանրամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը։

Մրցաշարի եզրափակիչ օրը 94 կգ քաշային կարգում երկամարտի 260 կգ արդյունքով հաղթել է Յաշա Մինասյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ջանիբեկ Գրիգորյանը (247 կգ), երրորդը՝ Արսեն Դադայանը (246 կգ): Համեստ արդյունքներ են արձանագրվել +94 կգ քաշային կարգում: Այստեղ մրցանակային եռյակը կազմել են Կարեն Ասատրյանը (240 կգ), Սասուն Սահակյանը (161 կգ) և Կարեն Ավետիսյանը (159 կգ):

ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ փետրվարի 14-ին ազգային և պատանեկան հավաքականները Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքի են սկսելու: Պատանիները նախապատրաստվելու են ապրիլի 1-10-ը Թաիլանդում կայանալիք այդ տարիքային խմբի աշխարհի, իսկ մեծահասակները՝ Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է նույն օրերին, Խորվաթիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում