Ռեյնա․ Ես չեմ կարող պարտվել «Ռեալին»

Ռեյնա․ Ես չեմ կարող պարտվել «Ռեալին»

«Նապոլիի» դարպասապահ Պեպե Ռեյնան մարտական է տրամադրված Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Ռեալի» հետ դիմակայությանը։ Առաջին հանդիպումը կայանալու է Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, փետրվարի 15-ին։

-Ես չեմ կարող պարտվել այդ խաղում։ «Նապոլին» պետք է առանց բարդույթների դուրս գա «Սանտյագո Բեռնաբեու»։ Սա Սարրիի թիմն է, որը շատ արագ է, կարգապահ և կարող է հաջողության հասնել ցանկացած մրցակցի հետ պայքարում։ Մենք պետք է հավատանք ինքներս մեզ և հաղթանակին։

Վախենալու պատճառներ չկան, չէ՞ որ եթե անգամ ինչ-որ բան չստացվի, դա տեղի կունենա Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի հետ խաղում։ Հաղթանակի դեպքում մենք բոլորին ցույց կապացուցենք մեր յուրահատկությունը։ Առաջիկա խաղերից միայն դրական ակնկալիքներ ունեմ,- Ռեյնայի խոսքը մեջբերված է «La Gazzetta dello Sport»-ից։

Պեպե Ռեյնան ծնունդով Մադրիդից է, սակայն «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։ Կատալոնական ակումբում Ռեյնան հանդես է եկել 1999-2002 թվականներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում