Լևանդովսկի․ Փոքր ժամանակ փորձում էի նմանվել Անրիին

Լևանդովսկի․ Փոքր ժամանակ փորձում էի նմանվել Անրիին

Լեհաստանի հավաքականի և «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է, որ փոքր տարիքում հիացել է Ֆրանսիայի հավաքականի և «Արսենալի» նախկին հարձակվող Թյերի Անրիի խաղով։

-Այն, ինչ Թյերի Անրին էր անում խաղադաշտում, պարզապես զարմացնում էր ինձ։ Հիանում էի նրա տեխնիկայով, դրիբլինգով։ Փոքր ժամանակ փորձում էի նմանվել նրան։ Նրա խաղաոճն ինձ շատ հոգեհարազատ էր։ Հատկապես դուր էր գալիս նրա՝ գոլեր խփելու ոճը։ Անրին իսկական կենտրոնական հարձակվող էր, չնայած «երկրորդ հարկում» ոչ միշտ էր փայլում,- Լևանդովսկու խոսքը մեջբերված է «The Times»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում