Բեն-Արֆան դժգոհ է Էմերիի օգնականի պահվածքից (տեսանյութ)

Բեն-Արֆան դժգոհ է Էմերիի օգնականի պահվածքից (տեսանյութ)

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Հաթեմ Բեն-Արֆան դժգոհ է մնացել գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի օգնական Խուան Կարլոոս Կարսեդոյի՝ Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Բորդոյի» հետ խաղում (3:0) պահվածքից։

Բեն-Արֆան խաղադաշտ է դուրս եկել 72-րդ րոպեին, իսկ հանդիպումից հետո հանդերձարան տանող ճանապարհին մարզչին ասել է․

«Գլուխս ցավում է։ Դու շատ բարձր ես բղավում։ Թույլ տուր խաղալ։ Ինչո՞ւ ես այդպես բղավում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում