Սուսոյի գոլի շնորհիվ «Միլանը» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Սուսոյի գոլի շնորհիվ «Միլանը» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 24-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում․ «Լացիոն» հյուրընկալեց «Միլանին»։

Թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով մեկական գոլ։ Առաջին խաղակեսի վերջնամասում դաշտի տերերին առաջ մղեց Լուկաս Բիլյան՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը, իսկ «Միլանի» պատասխան գոլը 85-րդ րոպեին խփեց Սուսոն։

Այս հանդիպումից հետո «Լացիոն» 44 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Միլանը» 41 միավորով 7-րդն է։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Լացիո» – «Միլան»՝ 1։1
Գոլերը՝ Բիլյա 45+1՛ / 11-մետրանոց – Սուսո 85՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում