ԱՊԼ․ «Մանչեսթեր Սիթին» բարձրացավ երկրորդ հորիզոնական (տեսանյութ)

ԱՊԼ․ «Մանչեսթեր Սիթին» բարձրացավ երկրորդ հորիզոնական (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում կարևոր հաղթանակ տոնեց «Բորնմուտի» նկատմամբ։ 

«Վիտալիտի Դին Կորտ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 0։2 հաշվով։ Հաշիվը 29-րդ րոպեին բացեց Ռահիմ Սթերլինգը, իսկ 69-րդ րոպեին գնդակը Սերխիո Ագուերոյի և Թայրոն Մինգսի համատեղ ջանքերով երկրորդ անգամ հայտնվեց դաշտի տերերի դարպասում․ ինքնագոլ գրանցվեց Մինգսի ակտիվում։

Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի թիմն ունի 52 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական․ «քաղաքայիններն» առաջատար «Չելսիին» զիջում են 8 միավորով, իսկ 3-4-րդ հորիզոնականներում ընթացող «Տոտենհեմին» և «Արսենալին» գերազանցում են 2 միավորով։ «Բորնմուտը» մնաց 26 միավորով 14-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր

«Բորնմուտ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 0։2
Գոլերը՝ Սթերլինգ 29՛, Մինգս 69՛ / ինքնագոլ

Հետևեք մեզ նաև Telegram-ում