Հայտնի է Իսպանիայի Գավաթի եզրափակչի անցկացման վայրը

Հայտնի է Իսպանիայի Գավաթի եզրափակչի անցկացման վայրը

Իսպանիայի գավաթի 2016-17թթ․ խաղարկության եզրափակիչը կայանալու է Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում: Մայիսի 27-ին կայանալիք եզրափակիչ խաղում մրցելու են «Բարսելոնան» ու «Ալավեսը»:

Այդ հանդիպումը դառնալու է վերջինն «Ատլետիկոյի» ներկայիս մարզադաշտի համար: Մյուս մրցաշրջանից սկսած մադրիդյան ակումբը տեղափոխվելու է նոր` «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտ:

Ավելի վաղ «Ռեալը» հրաժարվել էր «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտը տրամադրել որոշիչ խաղն անցկացնելու համար: Մադրիդցիները հայտարարել էին, որ մարզադաշտում վերանորոգման աշխատանքներ են կատարվելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում