Եվրագավաթներ․ Որևէ թիմի չի հաջողվել շարունակել պայքարն առաջին խաղում 0։4 հաշվով պարտվելուց հետո

Եվրագավաթներ․ Որևէ թիմի չի հաջողվել շարունակել պայքարն առաջին խաղում 0։4 հաշվով պարտվելուց հետո

Արդեն տեղեկացրել ենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Պարի Սեն Ժերմենը» 4։0 հաշվով ջախջախել է «Բարսելոնային»։

«Championat.com-ի» հաղորդմամբ, Եվրագավաթների փլեյ-օֆֆ փուլերի պատմության ընթացքում երբևէ չի գրանցվել այնպիսի դեպք, որ առաջին խաղում 0։4 հաշվով պարտություն կրած թիմը կարողանա երկու խաղերի արդյունքում դուրս գալ հաջորդ փուլ։ Բացի այդ, Չեմպիոնների լիգայի պատմության ընթացքում որևէ թիմի չի հաջողվել փլեյ-օֆֆում շարունակել պայքարն առաջին խաղում 4 և ավելի գնդակի տարբերությամբ զիջելու դեպքում:

«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում 0։4 հաշվով պարտվելու «փորձ» ունեցել է․ 2013 թվականի ապրիլի 23-ին կատալոնական թիմը նման ջախջախիչ հաշվով պարտվեց «Բավարիային», իսկ պատասխան խաղում զիջեց արդեն 0։3 հաշվով։

Հավելենք, որ «Բարսելոնա»-«Պարի Սեն Ժերմենը» պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 8-ին, «Կամպ Նոուում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում