Էրզրում. Հայ դահուկորդների արդյունքներն ազատ ոճում

Էրզրում. Հայ դահուկորդների արդյունքներն ազատ ոճում

Էրզրումում ընթանում է 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնը: Հայ դահուկորդները շարունակում են իրենց մրցելույթները:

Այսօր դահուկավազքի տղաների մրցաշարում 10 կմ ազատ ոճում Միքայել Միքայելյանը զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը,- գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Աղջիկների պայքարում Գոհար Թադեւոսյանը 7.5 կմ ազատ ոճում 41-րդն էր: Լեռանդահուկային սպորտի մրցաշարում Հարություն Հարությունյանը մրցեց հսկա ոլորավայրէջքում և զբաղեցրեց 36-րդ տեղը:

Հայ դահուկորդների հաջորդ մրցելույթը փետրվարի 16-ին է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում