Այն ամենը, ինչ պետք է իմանալ «Ռեալ»-«Նապոլի» խաղից առաջ

Այն ամենը, ինչ պետք է իմանալ «Ռեալ»-«Նապոլի» խաղից առաջ

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Ռեալը» տիտղոսի պաշտպանության ճանապարհին 1/8 եզրափակչում հանդիպելու է «Նապոլիին»:

«Նապոլին» B խմբից առաջին տեղով է դուրս եկել, իսկ «Ռեալը», զիջելով Դորտմունդի «Բորուսսիային», F խմբից միայն երկրորդ հորիզոնականով է դուրս եկել եզրափակիչ փուլ: Այսօր կայանալիք հանդիպմանն առնչվող կարևոր փաստերը ու վիճակագրական տվյալները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Նախորդ հանդիպումները

«Ռեալը» նախկինում ընդամենը մեկ անգամ է հանդիպել «Նապոլիին» ու 1987-88թթ. Եվրոպական չեմպիոնների գավաթի առաջին փուլում հաղթել է 3:1 հաշվով: Լեո Բենհակերի թիմը Մադրիդում հաղթել է 2:0 հաշվով (գոլեր են խփել Միչելն ու Միգել Տենդիլյոն), իսկ Իտալիայում ոչ-ոքի է արձանագրվել՝ 1։1: «Սան-Պաոլո» արենայում հյուրերը գնդակ են բաց թողել Ջովանի Ֆրանչինից, իսկ պատասխան գոլը խփել է ներկայումս մադրիդյան ակումբի Հասարակայնության կապերի տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն։

Հետաքրքիր փաստեր

  • Մադրիդցիները խմբային փուլն առանց պարտության են հաղթահարել ու փորձելու են 7-րդ անգամ անընդմեջ հասնել 1/4 եզրափակիչ: Զինեդին Զիդանի թիմը կարող է առաջինը դառնալ, ում կհաջողվի ՈւԵՖԱ-ի ամենահեղինակավոր մրցաշարի տիտղոսը պաշտպանել: 
  • Խմբային փուլի վերջին տուրի «Բորուսսիայի» դեմ ոչ-ոքին (2:2) վերջ դրեց «Ռեալի»՝ եվրագավաթների շրջանակում սեփական դաշտում 8 խաղից բաղկացած հաղթական շարքին: 
  • Չեմպիոնների լիգայում «Ռեալն» ընդհանուր հաշվով սեփական դաշտում անցկացրած վերջին 33 խաղերից 28-ում հաղթել է, միայն մեկ անգամ պարտվել 1/8 եզրափակչում: Դա տեղի է ունեցել 2014-15թթ. խաղարկությունում՝ «Շալկեի» դեմ խաղում՝ 3:4: 
  • Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության այս նույն փուլում «Ռեալը» հաղթել է «Ռոմային» (2:0՝ արտագնա խաղում և սեփական դաշտում), բայց մինչև այդ իտալական ակումբների հետ երկխաղյա դիմակայություններում 8 անգամ պարտվել է: Դրանց թվում է 2014-15թթ. մրցաշրջանի «Յուվենտուսի» դեմ կիսաեզրափակիչը: 
  • «Ռեալը» Իտալիայի առաջնության թիմերի հետ սեփական դաշտում անցկացրած 31 խաղերից 22-ում հաղթել է (ոչ-ոքի՝ 3, պարտություն՝ 6): 

  • «Նապոլին» երկրորդ անգամ է դուրս եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ և փորձելու է առաջին անգամ դուրս գալ 1/4 եզրափակիչ: 2011-12թթ. եզրափակիչ փուլի առաջին տուրում «Նապոլին» առաջին խաղում 3:1 հաշվով հաղթեց «Չելսիին», ապա Լոնդոնում լրացուցիչ ժամանակում զիջեց 1:4 հաշվով: 
  • Խմբային փուլի 11 միավորից 7-ը Մաուրիցիո Սարիի թիմը վաստակել է արտագնա հանդիպումներում․ 2:1 հաշվով առաջ է անցել Կիևի «Դինամոյից» և «Բենֆիկայից» ու 1:1 հաշիվը գրանցել «Բեշիկթաշի» դեմ արտագնա խաղում: 
  • Նախորդ մրցաշրջանից սկսած եվրագավաթների արտագնա խաղերում միակ պարտությունը «Նապոլին» կրել է Եվրոպա լիգայի նախորդ խաղարկության 1/16 եզրափակչի «Վիլյառեալի» դեմ խաղում (0:1)։
  • «Նապոլին» Իսպանիայում վերջին անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի 2011-12թթ. խմբային փուլում, երբ հանդիպել էր «Վիլյառեալին» (2:0): Այդ օրվա կազմից մնացել են միայն Կրիստիան Մաջոն և երկրորդ գոլի հեղինակ Մարեկ Համշիկը: 
  • Իսպանական թիմերի հետ «Նապոլիի» վիճակագրությունն արտագնա խաղերում այսպիսին է. հաղթանակ՝ 2, ոչ-ոքի՝ 0, պարտություն՝ 4: «Նապոլին» Իսպանիան ներկայացնող թիմերի դեմ վերջին 4 խաղերում (արտագնա և սեփական դաշտում) չի հաղթել՝ Ո2 Պ2:

Թիմերի միջև եղած կապը

  • «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իտալիայում 5 մրցաշրջան է անցկացրել, հանդես է եկել «Յուվենտուսում» (1996-2001) և երկու անգամ հաղթել Ա Սերիայում: Նրա օրոք «Յուվենտուսը» ոչ մի անգամ չի պարտվել «Նապոլիին» (Հ3 Ո3): Ֆրանսիացի կիսապաշտպանը գոլի հեղինակ է դարձել սեփական հարկի տակ 1996-ի նոյեմբերին գրանցված ոչ-ոքիի ժամանակ (1:1) և 1997-ի նոյմեբերին արտագնա խաղում (2:1): 

  • «Ռեալի» սան Կալյեխոնը 2006-08թթ. հանդես է եկել «Կաստիլյայում» (մադրիդյան ակումբի երիտասարդական թիմը), 42 խաղ է անցկացրել առաջնությունում, խփել է 21 գոլ։ «Էսպանյոլում» 3 մրցաշրջան անցկացնելուց հետո Կալյեխոնը վերադարձել է մայրաքաղաք ու առաջին թիմի կազմում 2 մրցաշրջան անցկացրել: Իսպանիայի առաջնությունում մադրիդցիների կազմում նա 55 խաղում 8 գնդակ է խփել։
  • 2009-13թթ. Ալբիոլը «Ռեալում» 81 խաղ է ացկացրել Լա լիգայում և 1 գնդակ խփել: Մինչ այդ հանդես է եկել «Խետաֆեում» ու «Վալենսիայում» (Հ4 Ո1 Պ5՝ ընդդեմ «Ռեալի»): Բարձրագույն առաջնությունում Ալբիոլն իր առաջին գնդակը խփել է 2005-ին, երբ «Խետաֆեն» 2:1 հաշվով հաղթել է «Ռեալին»։
  • Դարպասապահ Պեպե Ռեյնան «Բարսելոնայի» և «Վիլյառեալի» կազմում «Ռեալի» դեմ 7 անգամ է խաղացել և ոչ մի հաղթանակ չի տոնել (Ո3 Պ4), սակայն արդեն «Լիվերպուլի» կազում 2008-09թթ. Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում երկու անգամ դարպասն անառիկ է պահել (1:0՝ արտագնա խաղում և 4:0՝ սեփական դաշտում):
  • Մատեո Կովաչիչը 2.5 մրցաշրջանի ընթացքում «Ինտերի» կազմում (2013-15թթ․) ոչ մի անգամ «Նապոլիին» չի հաղթել (Ո2 Պ2):
  • Ալվարո Մորատան «Յուվենտուսում» անցկացրած երկու մրցաշրջանի ընթացքում 4 անգամ հանդիպել է «Նապոլիին» (Հ3 Պ1), բայց ոչ մի գնդակ չի խփել: 
  • Մորատան, Սերխիո Ռամոսն ու Լուկաս Վասկեսն Իսպանիայի հավաքականի կազմում էին, երբ վերջինս Եվրո-2016-ի 1/8 եզրափակչում պարտվեց Իտալիային: Իտալացիների կազմում էին Էմանուելե Ջակերինին, Լորենցո Ինսինյեն, ով դուրս եկավ փոխարինման: 
  • Եվրո-2016-ի 1/4 եզրափակչում Թոնի Կրոսը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում օգնեց Գերմանիային հաղթել Ջակերինիի և Ինսինյեի Իտալիային: Այդ երկու խաղացողները ևս չվրիպեցին։
  • Եվրո-2016-ի մեկ այլ 1/4 եզրափակչի հետխաղա 11-մետրանոցների ժամանակ Պորտուգալիան, որի կազմում էին Պեպեն ու Ռոնալդուն, հաղթեց Արկադիուշ Միլիկի Լեհաստանին (5:3): Ռոնալդուն և Միլիկը չվրիպեցին հարվածելիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում