Հին ծանոթների նոր հանդիպումը

Հին ծանոթների նոր հանդիպումը

«Արսենալը» Չեմպիոնների լիգայի 2009-10թթ. խաղարկությունից սկսած չի կարողանում հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը։ Տխուր ավանդույթին վերջ տալու համար Արսեն Վենգերի թիմը պետք է հաղթի «Բավարիային»։

Նախորդ հանդիպումները

«Բավարիան» և «Արսենալը» հանդիպել են 10 անգամ: Բոլոր խաղերը տեղի են ունեցել 2000-01թթ․ մրցաշրջանից հետո: Գերմանական թիմը հաղթել է 5 անգամ, անգլիականը՝ 3: 2004-05թթ․, 2012-13թթ․ և 2013-14թթ. մրցաշրջաններում մյունխենցիներն «Արսենալին» հաղթել են հենց 1/8 եզրափակչում: 

  • «Արսենալը» և «Բավարիան» հանդիպել են անցյալ մրցաշրջանի խմբային փուլում: Մյունխենցիները Լոնդոնում Օլիվյե Ժիրուի և Մեսութ Օզիլի գոլերի արդյունքում պարտվեցին 0։2 հաշվով։ Սեփական հարկի տակ «Բավարիան» խոշոր հաշվով հաղթանակ տարավ (5:1) Թոմաս Մյուլերի դուբլի և Դևիդ Ալաբայի, Ռոբերտ Լևանդովսկու, Արյեն Ռոբենի գնդակների շնորհիվ: Հյուրերի կազմում աչքի ընկավ Ժիրուն:
  • 2013-14թթ․ մրցաշրջանում «Բավարիան» 1/8 եզրափակչում նախ Թոնի Կրոսի ու Թոմաս Մյուլերի գոլերի շնորհիվ հաղթեց 2։0 հաշվով, ապա Մյունխենում 1:1 հաշիվը գրանցվեց Բաստյան Շվայնշտայգերի ու «Բավարիայի» նախկին հարձակվող Լուկաս Պոդոլսկու գոլերի արդյունքում։

             

  • 2012-13թթ. «Բավարիան» հաղթեց արտագնա խաղում (3:1), բայց պարտվեց պատասխան խաղում (0:2) և 1/4 եզրափակչում հայտնվեց արտագնա խաղում խփած գոլի կանոնով: 
  • Մյունխենում ավելի վաղ տեղի ունեցած երկու խաղերում «Բավարիան» 3:1 հաշվով հաղթել է 2004-05թթ. խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում և 1:0 հաշվով՝ 2000-01թթ. խմբային փուլում:

Ուշագրավ փաստեր

  • «Բավարիան» վերջին 5 տարիների ընթացքում 17-րդ անգամ է հանդիպելու Անգլիայի Պրեմիեր լիգայում խաղացող թիմի հետ: Մյունխենցիները հարազատ պատերի ներքո վերջին 3 խաղերում հաղթել են, թեև մինչև այդ սեփական դաշտում 4 անգամ անընդմեջ պարտվել էին: Այդ խաղերի թվում է նաև Չեմպիոնների լիգայի 2012 թվականի «Չելսիի» դեմ եզրափակիչը: Անգլիան ներկայացնող թիմերի դեմ «Բավարիայի» վիճակագրությունն այսպիսին է՝ Հ13 Ո6 Պ3: 
  • Անցյալ մրցաշրջանի 1/8 եզրափակչում «Բավարիան» դժվարությամբ հաղթեց «Յուվենտուսին» (2:2՝ արտագնա խաղում, 4:2՝ սեփական դաշտում): Վերջին անգամ մյունխենցիները չեն կարողացել հասնել 1/4 եզրափակիչ 2010-11թթ. մրցաշրջանում, երբ արտագնա խաղի գոլի կանոնի համաձայն պարտվել են «Ինտերին» (1:0՝ արտագնա խաղում, 2:3՝ սեփական դաշտում): 
  • «Բավարիային» է պատկանում առաջնության հետևյալ ռեկորդը. 15 անընդմեջ հաղթանակ սեփական դաշտում, որոնցից 3-ն ընթացիկ մրցաշրջանում: 
  • «Արսենալը» A խմբում առաջին հորիզոնականն է զբաղեցրել և 2 միավորով առաջ է անցել ՊՍԺ-ից: Լոնդոնցիները չեն պարտվել ո՛չ արտագնա, ո՛չ էլ սեփական հարկի տակ անցկացրած խաղերում: Վերջին անգամ, երբ «Արսենալը» կարողացել է խմբային փուլն առանց պարտության հաղթահարել (2005-06թթ․) հասել է մինչև եզրափակիչ: 
  • «Արսենալը» վերջին 6 մրցաշրջաններից յուրաքանչյուրում դուրս է մնացել 1/8 եզրափակչից: Լոնդոնյան թիմն անցյալ մրցաշրջանում 1:5 ընդհանուր հաշվով պարտվել է «Բարսելոնային» (0:2՝ սեփական դաշտում, 1:3՝ արտագնա): 
  • «Արսենալը» վերջին 7 արտագնա խաղերից 3-ում պարտվել է: Գերմանիայում անցկացրած վերջին 3 խաղերում «Արսենալը» 1 ոչ-ոքիի և 2 պարտության է հասել: Մինչ այդ 5 խաղից 3-ում հաղթել է ու 2 անգամ ոչ-ոքի արդյունք գրանցել: 
  • Բունդեսլիգայի ներկայացուցիչների դեմ խաղերի «Արսենալի» ընդհանուր վիճակագրությունն այսպիսին է. Հ16 Ո6 Պ12 (արտագնա՝ Հ5 Ո5 Պ7):

          

Թիմերի միջև եղած կապը

  • «Սպարտայի», «Չելսիի» և «Արսենալի» կազմում Պետր Չեխը 8 անգամ հանդիպել է «Բավարիային» (Հ3 Ո1 Պ4): Նրա գլխավոր հաջողությունը 2012-ին մյունխենյան եզրափակչում է կերտվել: «Չելսիի» համար հաղթական եզրափակչի լրացուցիչ ժամանակում կասեցրեց Արյեն Ռոբենի 11-մետրանոց հարվածը:
  • Կարլո Անչելոտին 2009-11թթ. գլխավորել է «Չելսին», որտեղ Չեխն էր խաղում: Միասին նրանք հաղթել են 2009-10թթ. Անգլիայի գավաթի եզրափակչում:
  • Օզիլը «Բավարիայի» դեմ 15 խաղում 4 գոլ է խփել։
  • Ռոբենը 12 անգամ խաղացել է «Արսենալի» դեմ ՊՍՎ-ի, «Չելսիի» և «Բավարիայի» կազմերում (Հ7 Ո4 Պ1) և 2 գնդակ խփել:
  • Խաբի Ալոնսոն «Լիվերպուլի» կազմում 13 անգամ խաղացել է «Արսենալի» դեմ (Հ4 Ո4 Պ5): 
  • Գրանիտ Ջական «Բազելի» կազմում 2011-12թթ. խաղարկության 1/8 եզրափակչում 0:7 հաշվով է ավարտել «Բավարիայի» դեմ խաղը: Ռոբենն այդ երեկո դուբլի հեղինակ դարձավ:

        

  • Բացի այդ, Ջական 8 անգամ հանդիպել է «Բավարիային», երբ խաղում էր մյունխենգլադբախի «Բորուսսիայի» կազմում (Հ2 Ո3 Պ3): 
  • Ալեքսիս Սանչեսը «Բարսելոնայի» կազմում պարտվել է «Բավարիային» 2012-13թթ. կիսաեզրափակչում (ընդհ. 7:0, Մյունխենում՝ 0:4 և Բարսելոնայում 0:3): Մյուլերը՝ 3, իսկ Ռոբենը 2 գնդակի հեղինակ դարձավ: 
  • 2013-ի փետրվարի 6-ին Փարիզում տեղի ունեցած ընկերական խաղում Գերմանիան 2:1 հաշվով հաղթանակ տարավ ֆրանսիացիների դեմ: Գոլերից մեկն իր անվան դիմաց Մյուլերը գրանցեց: Հյուրերի հիմնական կազմում էին Լամն ու Օզիլը, իսկ դաշտի տերերի կազմում՝ Ռիբերին, Կոսյելնին ու Ժիրուն:
  • 2012-ի փոտրվարի 29-ին Բրեմենում Ռիբերիի ու Ժիրուի Ֆրանսիան 2:1 հաշվով հաղթեց Գերմանիային: Ժիրուն գնդակ խփեց, իսկ գերմանացիների կազմում խաղացին Բոատենգը, Օզիլը, Մյուլերը: Մանուել Նոյերը պահեստայինների նստարանին էր: 
  • 2015թ. հոտեմբերի 8-ին Մունդիալի նախընտրական փուլում Ալեքսիս Սանչեսը Չիլիի հավաքականի կազմում գնդակ խփեց բրազիլացիներին, որոնց կազմում էր Դուգլաս Կոստան (2:0):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում