Զարգացման մրցաշար․ Հայաստանի հավաքականը մեկնարկեց պարտությամբ

Զարգացման մրցաշար․ Հայաստանի հավաքականը մեկնարկեց պարտությամբ

Այսօր Մալթայում մեկնարկեց ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Մալթայի, Ջիբրալթարի և Անդորրայի մինչև 16 տարեկանների հավաքականները:

Առաջին տուրում մեր թիմը մրցեց տանտերերի՝ Մալթայի հավաքականի հետ։ Մալթացիները հաղթեցին 4-րդ րոպեին խփած միակ գնդակի շնորհիվ։

Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

12. Հարություն Մելքոնյան 3. Արտակ Ասատրյան 4. Արման Ղազարյան (ա) 5. Հենրիկ Համբարձումյան 7. Սերգեյ Մկրտչյան 8. Նարեկ Աղասարյան 10. Ժիրայր Շաղոյան 15. Կարեն Մուրադյան 16. Արսեն Գյուլամբարյան 18. Նարեկ Գրիգորյան 22. Արամ Քոլոզյան։

Գլխավոր մարզիչ՝ Մանուկ Սարգսյան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում