ՉԼ․ «Բավարիան» ջախջախեց «Արսենալին»՝ 5։1 (տեսանյութ)

ՉԼ․ «Բավարիան» ջախջախեց «Արսենալին»՝ 5։1 (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Բավարիան» սեփական հարկի տակ խոշոր՝ 5։1 հաշվով առավելության հասավ «Արսենալի» նկատմամբ։

Հաշիվը 11-րդ րոպեին բացեց Արյեն Ռոբենը։ Նախքան ընդմիջման գնալը «զինագործներն» Ալեքսիս Սանչեսի շնորհիվ վերականգնեցին հաշվի հավասարությունը, սակայն երկրորդ կեսն Արսեն Վենգերի թիմը ձախողեց։ Կարլո Անչելոտիի սաներից Տյագո Ալկանտարան դուբլ ձևակերպեց, Դավիդ Օսպինայի պաշտպանած դարպասը մեկական գոլ էլ խփեցին Ռոբերտ Լևանդովսկին և Թոմաս Մյուլլերը։

Պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 7-ին, Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ

«Բավարիա» – «Արսենալ»՝ 5։1
Գոլերը՝ Ռոբեն 11՛, Լևանդովսկի 53՛, Ալկանտարա 56՛, 63՛, Մյուլլեր 88՛ – Սանչես 30՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում