Կազեմիրո․ Իմ գոլը տքնաջան մարզումների արդյունք է

Կազեմիրո․ Իմ գոլը տքնաջան մարզումների արդյունք է

«Ռեալի» կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Նապոլիի» հետ խաղի (3:1) և խփած հրաշալի գոլի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Իմ գոլը տքնաջան մարզումների արդյունք է։ Վաղուց աշխատում եմ հեռահար հարվածներ կատարելու ուղղությամբ, քանի որ սովորաբար մոտ տարածությունից հարվածելու հնարավորություն չեմ ունենում։

Գիտեինք, որ «Նապոլիի» հետ բարդ է լինելու, բայց այսօր մենք ավելի լավ հանդես եկանք։ Երկրպագուները մեզ շատ օգնեցին, հաղթանակի գործում նրանք մեծ ներդրում ունեցան։ Ամեն դեպքում, դիմակայության ամենաբարդ մասը դեռ առջևում է։ «Նապոլին» մոտիվացված և վտանգավոր թիմ է սեփական խաղադաշտում,- Կազեմիրոյի խոսքը մեջբերում ենք «AS»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում