Զիդան. Հաջորդ փուլ անցնելու համար այս արդյունքը բավարար չէ

Զիդան. Հաջորդ փուլ անցնելու համար այս արդյունքը բավարար չէ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» հետ տնային հանդիպման (3:1) վերաբերյալ։

«Դու կարող ես հիանալի ֆուտբոլ ցուցադրել, թիմային խաղալ, սակայն մրցակիցը մեկ գրոհ անցկացնի և գոլ խփի: Ֆուտբոլն այդպիսին է: Բաց թողած գնդակը մի փոքր խառնեց մեր խաղաքարտերը, սակայն հանդիպման վերահսկողությունը մեր ձեռքը վերցրեցինք և պատասխան գոլը խփեցինք:

Կարծում եմ` գրանցված հաշիվն արդար է, սակայն այն բավականաչափ լավը չէ, որպեսզի ապահովի քառորդ եզրափակչի ուղեգիրը: 

Ռամոսը ցավալի հարված ստացավ ու նաև դեղին քարտ ուներ, այդ պատճառով որոշեցի փոխարինել նրան: Բենզեման բնավորություն ցուցադրեց, կարևոր պահին գոլ խփեց: Այնուամենայնիվ, նա կարող էր ևս մի քանի անգամ աչքի ընկնել»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում «Football Espana»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում