Վենգեր. Ամեն ինչ սխալ արեցինք

Վենգեր. Ամեն ինչ սխալ արեցինք

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիայի» դեմ արտագնա մրցավճից (1:5) հետո իր մեկնաբանությունն է տվել։

«Դժվար է բացատրել նման արդյունքը: Ընդմիջումից առաջ գոլ խփելու մի քանի հիանալի պահեր ունեինք: Մեր բախտը չբերեց «Բավարիայի» երկրորդ գոլի ժամանակ, իսկ հետո կորցրեցինք Կոսյելնիին: Դրանից հետո թիմը քանդվեց:

«Բավարիան» ավելի լավ էր խաղում: Նրանք երկրորդ կեսում սկսեցին ավելի լավ իրենց դրսևորել, իսկ մենք չկարողացանք դրան պատասխան գտնել:

Չեմ ցանկանում արդարացումներ փնտրել: Նման մակարդակի մրցաշարում նման հաշվով պարտությունը իսկական շոկ է: Ամեն ինչ սխալ արեցինք. հաշիվը դա ապացուցում է: Նման հանդիպումներում հարկավոր է 90 րոպեների ընթացքում կենտրոնացվածություն պահպանել: «Բավարիայի» երրորդ գնդակը սպանեց մեզ, ինչից հետո դադարեցինք խաղալ:

Պետք է փորձենք մոռանալ այս պարտությունը և պատրաստվենք հաջորդ խաղին»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում «BBC Sport»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում