Ռամոս. Եթե ՊՍԺ-ն 4:0 հաշվով հաղթել է, «Բարսելոնան» նույնպես կարող է դա անել

Ռամոս. Եթե ՊՍԺ-ն 4:0 հաշվով հաղթել է, «Բարսելոնան» նույնպես կարող է դա անել

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում իրենց սկզբունքային մրցակցի` «Բարսելոնայի» հեռանկարների մասին:
Կատալոանցիները Փարիզում 0:4 հաշվով զիջել են «Պարի Սեն Ժերմենին»:

«Եթե ՊՍԺ-ն կարողացել է 4:0 հաշվով հաղթել, ապա «Բարսելոնան» նույնպես կարող է դա անել: Երբ Չեմպիոնների լիգայում սխալներ ես թույլ տալիս, մրցակիցները դրանից օգտվում են: Հատկապես այն դեպքերում, երբ խոսքը գնում է Անխել դի Մարիայի կամ Էդինսոն Կավանիի պես ֆուտբոլիստների մասին»,- իսպանացու խոսքերն է մեջբերում «Marca.com»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում