ՉL. «Արսենալը» միացավ 200 և ավելի գնդակ բաց թողած երեք ակումբներին

ՉL. «Արսենալը» միացավ 200 և ավելի գնդակ բաց թողած երեք ակումբներին

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Արսենալը» արտագնա խաղում պարտվեց «Բավարիային» (1:5):

Լոնդոնյան ակումբը դարձավ 4-րդ թիմը, որը Չեմպիոնների լիգայում բաց է թողել 200 և ավելի գնդակ,- հայտնում է «Gracenote Live»: «Արսենալից» ավելի շատ գնդակ բաց են թողել միայն «Բարսելոնան» (221), «Բավարիան» (226) և «Ռեալը» (248):

Բացի այդ, «զինագործները» պատմության մեջ 3-րդ անգամ պարտվեցին չորս գնդակի տարբերությամբ: 2012 թվականի փետրվարին Արսեն Վենգերի թիմը պարտվել էր «Միլանին» (0:4), իսկ 2015 թվականի նոյեմբերին նույն «Բավարիային» (1:5):

Հետևեք մեզ նաև Telegram-ում