Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի Շարժայի փուլին

Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի Շարժայի փուլին

Փետրվարի 18-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում կմեկնարկի ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլը:

Շվեյցարական համակարգով անցկացվող մրցաշարին կմասնակցի 18 շախմատիստ: Մրցաշարը բաղկացած կլինի 9 տուրից և կավարտվի փետրվարի 27-ին: Շարժայի փուլը առաջինն է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարերի շարքում, իսկ ընդհանուր առմամբ «Գրան պրի»-ն բաղկացած է 4 մրցաշարերից, որոնք տեղի կունենան Շարժայում, Մոսկվայում, Ժնևում և Պալմա դե Մալյորկայում: «Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:

Հայաստանի շախմատային ֆեդերացիան տեղեկացնում է (ՖԻԴԵ-ն դեռ պաշտոնապես չի հրապարակել առաջին փուլի մասնակիցների ցուցակը) ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլին կմասնակցեն հետևյալ 18 շախմատիստները․

1․ Մաքսիմ Վաշիե-Լագրավ 2796
2․ Լևոն Արոնյան 2785
3․ Հիկարու Նակամուրա 2785
4․ Շահրիյար Մամեդյարով 2766
5․ Դին Լիժեն 2760
6․ Պավել Էլյանով 2759
7․ Մայքլ Ադամս2751
8․ Յան Նեպոմնյաշչի 2749
9․ Ալեքսանդր Գրիշչուկ 2742
10․ Լի Չաո 2720
11․ Եվգենի Տոմաշևսկի 2711
12․ Դմիտրի Յակովենկո 2709
13․ Ֆրանսիսկո Վալեխո Պոնս 2709
14․ Ռիչարդ Ռապորտ 2692
15․ Ալեքսանդր Ռևազանցև 2671
16․ Սալեմ Սալեհ 2656
17․ Հոու Յիֆան 2651
18․ Յոն Լյուդվիգ Համմեր 2628

Հետևեք մեզ նաև Telegram-ում