«Ֆիրդուսի գավաթ». Հովհաննես Գաբուզյանը տոնեց 4-րդ հաղթանակը

«Ֆիրդուսի գավաթ». Հովհաննես Գաբուզյանը տոնեց 4-րդ հաղթանակը

Իրանում ընթացող «Ֆիրդուսի գավաթ»-ի խաղարկությունում կայացել են 4-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը տոնեց 4-րդ անընդմեջ հաղթանակը. այս փուլում Գաբուզյանի մրցակիցն էր ադրբեջանցի միջազգային վարպետ Լոգման Գուլիևը: Տուրը հաղթական էր նաև Հրայր Սիմոնյանի համար, ով առավելության հասավ Իրանը ներկայացնող Արման Շահզամանի նկատմամբ:

Հովհաննես Գաբուզյանը 4 հնարավորից վաստակել է նույնքան միավոր և ընթանում է մրցաշարի առաջատարների խմբում, Հրայր Սիմոնյանն ունի 3.5 միավոր և ընթանում է առաջատարներին հետապնդողների թվում:

Արդյունքները և վիճակահանությունն այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում