Հայ դահուկորդներն ավարտեցին մրցելույթներն Էրզրումի փառատոնում

Հայ դահուկորդներն ավարտեցին մրցելույթներն Էրզրումի փառատոնում

Էրզրումում ավարտին է մոտենում 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնը:

Այսօր հայ դահուկավազորդները մրցեցին արագավազքում: Տղաների պայքարում Միքայել Միքայելյանը վերջնագիծը հատեց 27-րդը, իսկ աղջիկների մրցաշարում Գոհար Թադեւոսյանը 45-րդն էր: Լեռնադահուկային սպորտում Հարություն Հարությունյանը մրցեց ոլորավայրէջքում եւ զբաղեցրեց 27-րդ տեղը:

Այսօրվա մրցելույթը հայ դահուկորդների համար վերջինն էր Էրզրումի փառատոնում:

Աղբյուր՝ ՀԱՕԿ լրատվական։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում