Տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբը Բելառուսի առաջնությունում մտել է փլեյ-օֆֆ

Տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբը Բելառուսի առաջնությունում մտել է փլեյ-օֆֆ

Երևանը ներկայացնող տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբն ավարտեց ելույթը Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում:

Հայկական ակումբը, 44 խաղում վաստակելով 74 միավոր, 12 թիմերի մեջ զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Առաջնության արդյունքներով 8 լավագույն ակումբները պայքարը շարունակելու են փլեյ-օֆֆում:

ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ, քառորդ եզրափակչում միմյանց հետ խաղալու են` «Շախտյոր-2»-«Էներգիա», «Յունիոր»-«Նեման-2», «Գոմել-2»-«Արարատ», ԲՖՍՕ «Դինամո»-«մինչև 18 տարեկանների հավաքական»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում