Արեգ Վաթյան. Թբիլիսիում կմասնակցենք միջազգային մրցաշարի

Արեգ Վաթյան. Թբիլիսիում կմասնակցենք միջազգային մրցաշարի

Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փետրվարի 17-ին կմեկնի Թբիլիսի` մասնակցելու միջազգային մրցաշարի: Թիմի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանի խոսքով այս մրցաշարը լավ հնարավորություն է միջազգային փորձ ձեռք բերելու համար.

«Հավաքականի կազմում ընդգրկվել է 11 բաստկետբոլիստ Հայաստանից: Թբիլիսիում մեզ կմիանա նաև Գեորգի Շախնազարովը: Նա Սանկտ Պետերբուրգից է: Միջազգային մրցաշարին մասնակցելու է 4 թիմ: Բացի դրանից, մենք մեկ հանդիպում կունենանք տեղի թիմերից մեկի հետ:

Ապրիլին հավաք կունենանք Մոսկվայում: Փորձառության համար մեր թիմը կմրցի Մոսկվայի ուժեղագույն ակումբների հետ»,- Արեգ Վաթյանի խոսքը մեջբերված է ՀԱՕԿ լրատվականից

Մ16 տարեկան պատանիները հուլիսին կմասնակցեն Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Մինչ այդ, նրանք ևս մի քանի հավաք կանցկացնեն.

«Եվրոպայի առաջնության ժամանակ հավաքականին կմիանան նաև արտասահմանում ապրող մեր մի քանի հայրենակիցներ: C դիվիզիոնում մեր նվազագույն նպատակն է՝ մտնել լավագույն եռյակ, իսկ լավ արդյունք կհամարվի հաղթանակը»,-ասաց Արեգ Վաթյանը:

Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 23-30-ը Անդորրայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում