ԵԼ․ «Մանչեսթեր Յունայթեդն» առանց Հենրիխ Մխիթարյանի հաղթեց «Սենտ Էտյենին» (տեսանյութ)

ԵԼ․ «Մանչեսթեր Յունայթեդն» առանց Հենրիխ Մխիթարյանի հաղթեց «Սենտ Էտյենին» (տեսանյութ)

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթեց «Սենտ Էտյենին»։ «Կարմիր սատանաներին» հաղթանակ պարգևեց Զլատան Իբրահիմովիչի հեթ-տրիկը․ շվեդ հարձակվողը Ստեֆան Ռուֆյեի պաշտպանած դարպասը գրավեց 15-րդ, 75-րդ, 88-րդ րոպեներին։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված չէր «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում։ Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն տեղեկացրել է, որ Մխիթարյանը փոքր-ինչ վատառողջ է, ուստի ռիսկի չդիմելով՝ նրան հանգստի հնարավորություն է տվել։

«Սենտ Էտյեն»-«Մանչեսթեր Յունայթեդ» պատասխան հանդիպումը կայանալու է մեկ շաբաթից։

Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին խաղ

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սենտ Էտյեն»՝ 3։0
Գոլերը՝ Իբրահիմովիչ 15՛, 75՛, 88՛ / 11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում