«Բանանց» – «Սֆինտուլ Գեորգե» հանդիպման վտանգավոր պահերը և գոլերը (տեսանյութ)

«Բանանց» – «Սֆինտուլ Գեորգե» հանդիպման վտանգավոր պահերը և գոլերը (տեսանյութ)

Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի երրորդ խաղում Երևանի «Բանանցը» 1:1 հաշվով է ավարտել «Սֆինտուլ Գեորգե» դեմ մրցավեճը:

Հաշիվը 11-մետրանոց հարվածով բացել է մոլդովական թիմը, իսկ երկրորդ կեսում երևանցիների սրընթաց հակագրոհի ժամանակ Էմիլ Եղիազարյանը պատասխան գնդակն է խփել:

Հայկական թիմի կազմում հանդես են եկել նախօրեին «Ալթին Ասիրի» հետ խաղում մեկնարկային կազմում չեն եղել:

Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը պատրաստել է «Բանանց» – «Սֆինտուլ Գեորգե» հանդիպման տեսությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում