Հայտնի է` ինչու Մխիթարյանը չի մասնակցել «Սենտ Էտյենի» հետ խաղին

Հայտնի է` ինչու Մխիթարյանը չի մասնակցել «Սենտ Էտյենի» հետ խաղին

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված չի եղել Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սենտ Էտյեն» խաղի (3:0) հայտացուցակում:

Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է 28-ամյա ֆուտբոլիստի բացակայության պատճառը:

«Մեր թիմում թեթև վնասվածքներ ունեին Ռունին ու Քերիկը: Մխիթարյանը առավոտյան ներկայացել էր վատառողջ վիճակում»,- BT Sport- եթերում ասել է պորտուգալացին:

«Manchester Evening News»-ը տեղեկացնում է, որ Մխիթարյանի առողջականի հետ լուրջ ոչինչ չկա և փետրվարի 19-ին «Բլեքբերնի» դեմ կայանալիք Անգլիայի Գավաթի մրցավեճին նա պատրաստ կլինի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում