«Ֆիրդուսի գավաթ». 5-6-րդ տուրերում մեկական հաղթանակ ու պարտություն

«Ֆիրդուսի գավաթ». 5-6-րդ տուրերում մեկական հաղթանակ ու պարտություն

Իրանում շարունակվող «Ֆիրդուսի գավաթ»-ի խաղարկությունը հատեց հասարակածը: Երեկ տեղի ունեցան մրցաշարի 5-րդ և 6-րդ տուրերի պարտիաները,- հայտնում է chessfed.am-ը:

5-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը պարտություն կրեց Սլովակիան ներկայացնող Միլան Պաչերից, իսկ Հրայր Սիմոնյանը առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող Անդա Սաֆրանսկայի նկատմամբ:

6-րդ տուրում Գաբուզյանը հաղթանակ տոնեց Իրանի ներկայացուցիչ Կիան Մաշմուլի նկատմամբ, իսկ Սիմոնյանը պարտվեց վրացի գրոսմայստեր Մերաբ Գագունաշվիլուն:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում են 5,5-ական միավոր վաստակած 9 շախմատիստ ներ: Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 5 միավոր և առաջատարներից հետ է մնում կես միավորով, իսկ Հրայր Սիմոնյանն ունի 4,5 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում