«Բարսելոնայի» բողոքը մերժվել է

«Բարսելոնայի» բողոքը մերժվել է

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուրաեսը բաց կթողնի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ` «Ալավեսի» հետ հանդիպումը։

«Marca»-ն տեղեկացնում է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկման հանձնաժողովը մերժել է կատալոնական ակումբի դիմումը, ըստ որի պահանջվում էր չեղյալ հայտարարել «Ատլետիկոյի» դեմ կիսաեզրափակչի պատասխան խաղում (1:1, առաջինում 2:1) ուրուգվայցուն ցույց տրված երկրորդ դեղին քարտը:

Հաշվի է առնվել, որ Սուարեսը հրաժարվել է գնալ հանդերձարան և մրցավեճի վերջին րոպեները դիտել է տրիբունայի թունելից, ինչը կանոնակարգով արգելված է:

«Կապտանռնագույնները» վճարելու են 350 եվրո տուգանք, իսկ 30-ամյա ֆուտբոլիստը գավաթային երկու խաղ բաց թողնելուց զատ կվճարի 600 եվրո:

«Բարսելոնան» դիմելու է նաև Լոզանի արբիտրաժային դատարան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում