Լեգենդար մարզիչը վերադարձավ Իտալիայի առաջնություն

Լեգենդար մարզիչը վերադարձավ Իտալիայի առաջնություն

Հռչակավոր մարզիչ Զդենեկ Զեմանը նշանակվել է Ա Սերիայի հետնապահ «Պեսկարայի» գլխավոր մարզչի պաշտոնում,- տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:

69-ամյա մասնագետը այդ պաշտոնում փոխարինելու է «Լացիոյի» ու «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Մասիմո Օդդոյին, ով մի քանի օր առաջ հրաժարական է տվել:  Չեխ մարզիչը 2011-2012 թվականներին արդեն աշխատել է «Պեսկարայում», որտեղ նրա գլխավորությամբ փայլել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Մարկո Վերատին, Լորենցո Ինսինյեն ու Չիրո Իմոբիլեն:

Հարձակվողական ֆուտբոլի ամենահայտնի ջատագովներից մեկը համարվող Զեմանը 25-րդ անգամ է իտալական թիմ գլխավորում: Նախորդ մրցաշրջանում նա աշխատում էր շվեյցարական «Լուգանոյում»:

Իտալիայի առաջնության 24-րդ տուրից հետո «Պեսկարան» ունի ընդամենը 9 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում