Եվրոպա լիգա. 1/16 եզրափակչի առաջին խաղերի խորհրդանշական հավաքականը

Եվրոպա լիգա. 1/16 եզրափակչի առաջին խաղերի խորհրդանշական հավաքականը

ՈւԵՖԱ-ն ներակայացրել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին հանդիպումների խորհրդանշական հավաքականը:

Լավագույն 11 ֆուտբոլիստներից կազմված թիմն աստղային 3 հարձակվողներ ունի, ովքեր միասին երեկ 8 գոլ են խփել: Նրանց թվում են Զլատան Իբրահիմովիչը (3 գոլ), Էդին Ջեկոն (3) ու Ալեքսանդր Լյակազետը (2):

Խորհրդանշական հավաքականը

Դարպասապահ – Անդրե Օնանա («Այաքս»)։

Պաշտպաններ – Բենեդիկտ Հովեդես («Շալկե»), Նորման Չյուլուկսու («Օսմանլինսփոր»), Տիմոֆեյ Կալաչյով («Ռոստով»)։

Կիսապաշտպաններ – Լյուկա Տուզար («Լիոն»), Դանիել Միլիչևիչ («Գենտ»), Ֆրանկ Աչիմպոնգ («Անդերլեխտ»), Ֆեդերիկո Բերնարդեսկի («Ֆիորենտինա»)։

Հարձակվողներ – Ալեքսանդր Լակազետ («Լիոն»), Էդին Ջեկո («Ռոմա»), Զլատան Իբրահիմովիչ («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում