USD
EUR
RUB

Լևոն Ջուլֆալակյան․ Պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Երևանում ուսումնամարզական հավաք է անցկացնում Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ: Հայ ըմբիշները պատրաստվում են առաջիկա միջազգային մրցաշարերին: Հավաքին մասնակցում է 24 ըմբիշ.

«Սա փուլային ուսումնամարզական հավաք է: Մենք պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը: Սակայն մինչ այդ Կիևում կմասնակցենք միջազգային մրցաշարի: Ներկա պահին այդ մրցաշարին ենք պատրաստվում: Հավաքը սկսել ենք փետրվարի 15-ին եւ կավարտենք մարտի 1-ին: Այդ օրը կմեկնենք Կիև: Այդ մրցաշարին կմասնակցի 10 ըմբիշ` Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանն ու Ռաֆայել Ալեքսանյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանն ու Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Վաչիկ Եղիազարյանը (130 կգ): 71 կգ քաշային կարգում ըմբիշ չենք պլանավորում, քանի որ այդ կարգում հանդես եկող Վարշամ Բորանյանն ու Ռաֆայել Ալեքսանյանը կմասնակցեն 75 կգ քաշային կարգում: Կարապետ Չալյանն (75 կգ) ազատված է մրցաշարից: Այս պահին նպատակահարմար է, որ նա չմասնակցի»,- հավաքականի գլխավոր մարզիչ Ջուլֆալակյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕկ-ի պաշտոնական կայքը:

Խոսելով Միհրան Հարությունյանի մասին` մարզիչը նշել է, որ նա վերականգնողական փուլում է.

«Միհրանը դեռևս բուժման փուլում է: Բժիշկներն ասել են, որ վիրահատությունից հետո առաջիկա 6-7 ամիսը լուրջ ծանրաբեռնվածություն չի կարելի: Լիարժեք ապաքինվելուց հետո նա կմասնակցի մարզումներին»:

Արսեն Ջուլֆալակյանը ևս բուժում էր անցնում: Հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ նա ապաքինվել է և մասնակցում է հավաքին.

«Արսենի հետ աշխատում ենք անհատական ծրագրով: Նա պետք է հատուկ ծանրաբեռնվածությամբ մարզվի` բուժմանը չխանգարելու համար: Արսենը երկար ժամանակ մրցումների չի մասնակցել և այս փուլում դեռ մարզավիճակ է ձեռք բերում: Նա Կիեւի մրցաշարում հանդես չի գա: Ապրիլին կմասնակցի Տալինում կայանալիք միջազգային մրցաշարին: Արսենը չի լինի նաեւ Եվրոպայի առաջնությունում: 2018 թվականից նոր քաշային կարգեր կավելանան: Ներկա պահին 8 քաշային կարգ է, իսկ հաջորդ տարի կլինի 10»,-խոսքը եզրափակեց Լևոն Ջուլֆալակյանը:

Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 2-7-ը Սերբիայում:

 

Լրահոս
Լոնդոն. Արոնյանը կորցրել է չեմպիոնության հնարավորությունները (կատարված քայլեր) «Միլանը» Գատուզոյի գլխավորությամբ առաջին հաղթանակը տոնեց (տեսանյութ) Սուարեսի և Մեսսիի գոլերի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Վիլյառեալին» (տեսանյութ) Մանչեսթերյան դերբի․ «Սիթին» հաղթեց և մեծացրեց առավելությունը (տեսանյութ) «Ատլետիկոն» նվազագույն հաշվով հաղթեց «Բետիսին» (տեսանյութ) Մերսիսայդյան դերբի․ Ռունիի գոլի շնորհիվ «Էվերթոնը» խուսափեց պարտությունից (տեսանյութ) «Նապոլին» չկարողացավ հաղթել «Ֆիորենտինային» (տեսանյութ) Մանչեսթերյան դերբի․ հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը Ջոկովիչ․ Անհամբերությամբ սպասում եմ կորտ վերադառնալուն Ժիրուի գոլն «Արսենալին» փրկեց պարտությունից (տեսանյութ) «Ռոման» միավորներ կորցրեց «Կիևոյի» հետ խաղում (տեսանյութ) «Բորուսսիան» պաշտոնանկ է արել Բոշին. հայտնի է նրան փոխարինողի անունը Գաբրիել Սարգսյանը հաղթեց «Chess Classic FIDE OPEN» մրցաշարում «London Chess Classic»․ Լևոն Արոնյանը 7-րդ ոչ-ոքին գրանցեց Կոնտե․ Մեզ համար չեմպիոնական պայքարը չէր էլ սկսվել 50+․ Ռոնալդուն հերթական ռեկորդն է գրանցել Ինյեստան բաց կթողնի «Վիլյառեալի» հետ հանդիպումը Իբրահիմովիչ․ Ես ավելի շատ տիտղոսներ և երկրպագուներ ունեմ, քան «Մանչեսթեր Սիթին» «Յուվենտուսն» ու «Ինտերը» հաղթողին չորոշեցին (տեսանյութ) «Վալենսիան» հաղթեց «Սելտային» (տեսանյութ) Հայտնի են «Յուվենտուս» - «Ինտեր» հանդիպման մեկնարկային կազմերը «Պարի Սեն Ժերմենը» հաղթեց «Լիլին» (տեսանյութ) «Ռեալը» ջախջախեց և շրջանցեց «Սևիլյային» (տեսանյութ) «Տոտենհեմը» հաղթեց «Սթոք Սիթիին», Քեյնը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ) «Բորուսսիան» առանց հաղթանակների շարքը հասցրեց 8 խաղի (տեսանյութ) Վիդալի գոլը հաղթանակ պարգևեց «Բավարիային» (տեսանյութ) «Չելսին» պարտվեց «Վեսթ Հեմին» (տեսանյութ) «Ռեալ» - «Սևիլյա». Թիմերի մեկնարկային կազմերը Աբրահամ Խաշմանյանը հեռացել է «Ալաշկերտից» Զիդան. Ռոնալդուն ավելի ուժեղ ֆուտբոլիստ է, քան ես էի Լոնդոն. Արոնյանի ամենաարկածային պարտիան (կատարված քայլեր) Ազդանշան «Ռեալին». Կուրտուան Իսպանիա վերադառնալու անձնական պատճառ ունի ITF. 2017 թվականի լավագույն թենիսիստն ու թենիսիստուհին Գվարդիոլա. Ես ու Մոուրինյուն մեկ նմանություն ունենք Առանց Մունդիալի. անվանի հարձակվողը որակազրկվել է 1 տարով Մասկերանոն ցնցող առաջարկ է ստացել Չինաստանից ՉԼ. Երկրպագուները Ռոնալդուին ընտրել են 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ Գատուզո. «Միլանի» ֆուտբոլիստները հոգեբանական խնդիր ունեն Կրիշտիանու Ռոնալդու. Մտածում էի` «Ոսկե գնդակներով» երբեք չեմ հավասարվի Մեսսիին Հոխֆիլցեն. Յոհանես Բյոն կրկին հաղթեց Ֆուրկադին
website by Sargssyan